Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Կոլիտը կարելի է բուժել առանց դեղերի

Կոլիտը կարելի է բուժել առանց դեղերի

Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի: Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր թեփերը (նույնիսկ հացից). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը: Չի կարելի ուտեստները ուտել շատ սառը կամ շատ տաք վիճակում: Հեղուկներ, այդ թվում՝ նաեւ ջուր պետք չէ շատ խմել:

 

Մի կերեք մսի դժվարամարս տեսակներ, օրինակ՝ խոզ, հորթ եւ այլն: Ոչ թե մրգահյութ խմեք, այլ ընդհակառակը՝ միրգը կերեք: Խուսափեք զանազան սուր համերով ուտելիքից` կծու, թթու եւ այլն:

 

Աշխատեք մրգերը կորիզով չուտել, պետք է հրաժարվել տապակած ուտելիքից, թարմ հացից ու սուրճից: Կարելի է ուտել գրեթե բոլոր հացաբույսերը (բացառությամբ թեփի), հավի եւ ոչխարի միս:

 

Բոլոր մրգերն ու բանջարեղենները պետք է ուտել առանց կորիզի եւ ցանկալի է՝ եփած: Հացը պետք է լինի կիսաչոր եւ յուղի քիչ քանակությամբ, ու ճարպերն էլ՝ քիչ:

 

Կովի կամ այծի կաթ կարելի է խմել ցանկացած չափով, բայց ընդհանուր առմամբ հեղուկների օգտագործումը շատ չպետք է լինի: Եթե հիվանդը ճշգրտորեն պահպանի դիետան եւ ընդունի դեղամիջոցներ` բժշկի խորհրդով, ապա լրիվ կառողջանա:

 

Պետք է հիշել, որ կոլիտի բուժման մեջ կա մեկ կարեւոր «ոչ». երբեք չօգտագործել լուծողականներ: Դրանք հաճախ կոլիտ են առաջացնում:

 

Կարելի է երբեմն ընդունել հոգնա, այն էլ` եթե հիվանդը շատ ցանկանա:

Սկզբնաղբյուր. -
Լուսանկարը. spa-efferens.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ